Հաուզերի դիետա

19:12   30 հուլիսի, 2016

Ամերիկացի բժիշկ Հաուզերի դիետան նպաստում է մաշկի վիճակի լավացմանը եւ քաշի նվազմանը: Այն բավական հավասարակշռված է՝ առաջարկելով անփոխարինելի ամինաթթուների, անհրաժեշտ վիտամինների եւ հանքանյութերի բավարար քանակություն, սակայն կալորիաներով աղքատ է (մոտ 1000 կկալ): Ուստի, հարկավոր չէ այդ սննդակարգին 1-2 շաբաթից ավելի հետեւել: Խորհուրդ է տրվում ընդունել պոլիվիտամիններ:

Բժիշկը հատկապես ընդգծում է պոլիվիտամինների կարեւորությունը, որոնք նպաստում են աղեստամոքսային տրակտը մաքրելուն եւ մաշկի խոնավեցմանը: Դիետայի համար պետք է ընտրել ոչ քաղցր մրգեր: Ցանկության դեպքում սննդաբաժինը կարելի է լրացնել բուսական ապուրով:

Օրվա մոտավոր ճաշացանկ

Նախաճաշ

100 գ թարմ մրգի կամ բանջարեղենի թարմ քամած հյութ, պինդ խաշած ձու, տոստերի հաց, մեկ թեյի գդալ մեղր կամ ջեմ, մեկ գավաթ թեյ կամ կաթով սուրճ:

Ճաշ

Բանջարեղենային աղցան, հալած պանրիկ, մի կտոր հաց, մրգեր, մեկ գավաթ խոտաբույսերով թեյ կամ մասուրի եփուկ:

Ընթրիք (մինչեւ ժամը 18-ը)

200 գ բանջարեղենային աղցան՝ բուսական յուղով: Միս (ձուկ) առանց խավարտի: Մրգեր կամ մրգային հյութ:

Քնից առաջ

Մեկ գավաթ կաթ կամ այլ կաթնամթերք: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել մեկ թեյի գդալ մեղր:

Աղբյուրը՝ Dieta.ru

 



© NEWS.am STYLE