Արեւադարձային դիետա

19:10   31 հուլիսի, 2016

Այս դիետան մեզ է հասել հեռավոր Սեյշելյան կղզիներից։ Համենայն դեպս, այդպես են ասում այն կազմողները։ Միրգ, կաթ, անյուղ բանջարեղենային ճաշեր. սա թեթեւ դիետա է, որն իդեալական է տաք կլիմայի համար։ Փոքր չափաբաժիններով սննդի, մեծ քանակությամբ հագեցնող բանանների եւ հավասարակշռված սննդակարգի շնորհիվ նման ճաշացանկով երեք օր ապրելը շատ հեշտ է։ Այդ ընթացքում կարելի է ազատվել 1-2 ավելորդ կիլիոգրամներից։

Ամեն օր նախաճաշը, 2-րդ նախաճաշը եւ հետճաշիկը կրկնվում են՝

Նախաճաշ. 1 բաժակ կաթ, բանան, 2 նուշ, թեյ։

2-րդ նախաճաշ. բանան, թուրինջի հյութ

Հետճաշիկ. մրգային յոգուրտ

Օր առաջին

Ճաշ. 1 բաժակ անյուղ յոգուրտ, 4 ճաշի գդալ մյուսլի, բանան

Ընթրիք. բանջարեղենի սուպ, 100 գ անյուղ կաթնաշոռ, չմշակած ցորենի ալյուրից մի կտոր հաց։

Օր երկրորդ.

Ճաշ. 200 անյուղ կաթնաշոռ, 2 կրեկեր, բանան

Ընթրիք. խաշած ձու, չմշակած ցորենի ալյուրից մի կտոր հաց, բանան եւ 2 օղակ անանաս։

Օր երրորդ

Ճաշ. բանջարեղենով եւ թյուննոսով աղցան, 2 կրեկեր, բանան։

Ընթրիք. Բանջարեղենով խյուս–ապուր, 50 գ պանիր, չմշակած ցորենի ալյուրից մի կտոր հաց։

Բանջարեղենով սուպի բաղադրատոմսը

4-5 տեսակ բանջարեղենին (դդմիկ, լոլիկ, նեխուր, բողկ, գազար) ավելացնել կես թեյի գդալ կարագ, լցնել եռացրած ջուր եւ ավելացնել աղ։ Այնուհետեւ այն վերածել խյուսի։

Աղբյուրը՝  Dieta.ru



© NEWS.am STYLE