Աստղային make up. Էմմի (ֆոտո)

18:02   19 հուլիսի, 2016

Էմմին հայկական շոու-բիզնեսի այն երգչուհիներից է, որը երբեք չի խուսափում ոճային փորձարկումներից: Դրանում բազմիցս համոզվել ենք` հետեւելով երգչուհու բեմական կերպարներին` զգեստներին, վարսահարդարմանը եւ դիմահարդարմանը:

Էմմիի հագնվելու ոճին արդեն անդրադարձել ենք: Այսօր հերթը նրա դիմահարդարմանն է:

Տեսահոլովակներում եւ միջոցառումներին փոքրամարմին եւ նրբաճաշակ երգչուհուն հաճախ կարելի է տեսնել որեւէ հետաքրքիր կամ արտահայտիչ դիմահարդարմամբ: Առօրյայում Էմմին նախընտրում է թույլ շպարը:

Հատկապես, եթե հետեւենք երգչուհու վերջին շրջանի լուսանկարներին, նրան կտեսնենք շատ թույլ եւ նուրբ դիմահարդարմամբ:

Ներկայացնում ենք տասը լուսանկար, որոնք արտացոլում են Էմմիի դիմահարդարման ոճը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Էմմիի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE