11:34 19 հուլիսի, 2016Հուլիսի սկզբին էպատաժային երգչուհի Լեդի Գագան վարորդական իրավունք է ստացել: Այդ երջանիկ պահից շատ ժամանակ չի անցել ու ոստիկանությունն արդեն կանգնեցրել է երգչուհու ավտոմեքենան:

Գագան իր փոքրիկ բեռնատար մեքենայով Մալիբու էր ուղեւորվում, երբ ոստիկանությունը կանգնեցրել է նրան՝ առանց համարանիշների երթեւեկելու համար:
«Այո, ինձ կանգնեցրել են, ես պարզապես դեռ չեմ ստացել իմ ավտոմեքենայի համարանիշները»,- գրել է Գագան իր Twitter-ում:

Ի դեպ, երգչուհին շուտով կհայտնվի հերթական «Մաչետեի» էկրանին, նաեւ The Muppets շոուում:
Գագան նաեւ աշխատում է իր նոր ալբոմի վրա, որը պետք է թողարկվի գալիք տարի:
Աղբյուր՝Daily Mail