Դե ինչ Թեյլոր, տե՛ս. դիջեյ Քելվին Հարիսը սիրային հարաբերություններ է սկսել երգչուհի Թինաշիի հետ

12:17   19 հուլիսի, 2016

Դիջեյ Քելվին Հարիսը բոլորովին չի տառապում Թեյլոր Սվիֆթից բաժանվելու կապակցությամբ (երգչուհին լքել է դիջեյին հանուն բրիտանացի դերասան Թոմ Հիդլսթոնի), քանի որ երաժիշտն ինքն էլ սիրային կապ է սկսել երգչուհի Թինաշիի հետ:

Մինչ Թեյլորը փորձում է ազատվել այն խայտառակ պատմությունից, որի մեջ հայտնվել է Քիմ Քարդաշյանի պատճառով, դիջեյ Քելվին Հարիսը ժամանակ է անցկացնում 23-ամյա ամերիկացի երգչուհի Թինաշայի հետ՝ զույգին տեսել են հոլիվուդյան աստղերի սիրելի Nobu ռեստորանում՝ Մալիբուում:

«Նրանք հաճախ են հանդիպում, բայց չեն գովազդում իրենց հարաբերությունները: Դա ընդամենը մի քանի շաբաթ է տևում, առայժմ ոչ մի լուրջ բան չկա: Նրանք ընդամենը մի քանի անգամ են ժամադրության գնացել: Բայց նրանք հաստատ շատ մտերիմ եմ»,- հայտարարել է ինսայդերը Page Six պորտալին:

Հայտնի է, որ Հարիսն ու Թինաշին ծանոթացել են 2014-ին ստուդիայում, երբ միասին աշխատում էին Dollar Signs երգի վրա:



© NEWS.am STYLE