Համաշխարհային ճանաչում ունեցող բրենդերը վերջապես Երեւանում են (ֆոտո)

17:28   20 հոկտեմբերի, 2012

Երեւանի շոփահոլիկների համար այսօր՝ հոկտեմբերի 20-ին, թերեւս կարեւորագույն տոներից էր։ Տեղի ունեցավ «Dalma Garden Mall» առեւտրաժամանցային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Կենտրոնի հսկայական շենքում ներկայացված են մի քանի տասնյակ համաշխարային ճանաչում ունեցող բրենդեր, այդ թվում՝ Massimo Dutti-ն, Oysho-ն եւ Zara-ն։

Կենտրոնի բացումն իսկապես հաջողվեց, որովհետեւ ընդամենը մի քանի րոպե անց գնորդների «բանակն արդեն գրավել էր» բոլոր բուտիկները։ Ընդհանրապես տարածված կարծիք կա, որ հագուստի շուկայում սպառողների վերաբերմունքը Zara բրենդի նկատմամբ ավելի ջերմ է։ Դա ապացուցվեց նաեւ կենտրոնի բացմանը։ Գնորդների հոծ բազմության մեջից հաճախ լսվում էր հարցական երանգով կանացի ձայներ. «իսկ Zara-ն ո՞ւր է»։

Նորաբաց բուտիկի, որ ի դեպ չի զիջում ամենալավ եվրոպական մոլլին, թե հավաքածուով, թե հարդարմամբ, դրամարկղներն առաջին իսկ օրը սկսեցին աշխատել «ծանրաբեռնված ռեժիմով»։

Հայաստանում բացման առաջին օրվա տպավորություններով NEWS.am Style-ի թղակցի հետ կիսվեց Սաուդյան Արաբիայում, Միջին Ասիայում Inditex Group-ը ու Կովկասում «Zara»-ի եւ «Inditex Group»-ի գլխավոր գործադիր տնօրեն Յասսին Սիբարին։ «Ես իսկապես հպարտ եմ, որ մեզ հաջողվեց բացել այս վաճառասրահը։ Սա աշխարհում առաջին վաճառասրահն է, որտեղ օգտագործվել է Zara-ի նոր կոնցեպցիան։ Աշխարհում ուրիշ ոչ մի տեղ չեք գտնի Zara-ի այսպիսի խանութ։ «Inditex Group» ընկերությունը մեծ հույսեր է կապում այս վաճառասրահի հետ։ Բոլորս շատ ուրախ ենք, քանի որ այս վաճառասրահի որակը իսկապես ֆանտաստիկ է»,- ասաց Սիբարին։

Հարցին, թե արդարացրե՞ց արդյոք ընկերության ակնկալիքները՝ վաճառասրահի բացումը, նա, ցույց տալով սրահ մուտք գործող գնորդների հոսքը, պատասխանեց. «Ինքներդ տեսեք։ Արդյոք սա չի նշանակում, որ մեր բոլոր սպասելիքներն արդարացան»։

 

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյան NEWS.am STYLE



© NEWS.am STYLE