Չինական «Մեռյալ ծովում» միանգամից 10000 մարդ կարող է լողալ

19:27   19 հուլիսի, 2016

Ամռանը Չինաստանի արեւմուտքում հանգստացող զբոսաշրջիկները կամ պարզապես նրանք, ովքեր հայտնվել են Երկրագնդի հենց այս հատվածում, չեն կարող բաց թողնել չինական «Մեռյալ ծովում» լողալու հնարավորությունը։

Սիչուան շրջանում գտնվող այս լողավազանը ամեն ամառ ավելի քան մեկ միլիոն այցելու է ընդունում եւ այնքան մեծ է, որ կարող է միանգամից 10000 մարդ տեղավորել։ Լողավազանը, որը չինական «Մեռյալ ծով» են անվանում, հիանալի միջոց է ամռան տապից փախչելու եւ զովանալու համար։

Հետեւաբար, հանգստյան օրերին այստեղ «ասեղ գցելու տեղ չկա»։ Արդյունքում, մարդիկ ոչ թե լողում են, այլ պարզապես մտնում են ջուրը։

Նշենք, որ սա մարդու ձեռքով ստեղծված «ծով է», որի ջուրը հարուստ է 43 հանքային աղերով եւ միկրոէլեմենտներով, իսկ հիգիենայի եւ բարձրակարգ սպասարկման մասին խոսք անգամ չկա։

Համալիրում բացի լողավազանից կարելի է օգտվել նաեւ սպա սրահից, գոլֆ խաղալ եւ հետեւել սպորտային այլ միջոցառումների։ 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE