«Եվրատեսիլ 2017»-ի խորհրդանիշը կարող է դառնալ նկարչուհի Մարինա Սարգսյանի նկարազարդած ափսեն

16:05   20 հուլիսի, 2016

Այսօր Կիեւում մեկնարկել է «Քաղաքների մարտը», որի շրջանակում էլ ընտրվելու է «Եվրատեսիլ 2017»-ի անցկացման վայրը: Այդ նույն օրը Կիեւում Սոֆյայի հրապարակում բացվելու է «Մարտի» ֆան-գոտին, որը զարդարելու են մեծ նկարազարդ ափսեները: Դրանք կարող են դառնալ «Կիեւյան Եվրատեսիլի» խորհրդանիշը, եթե իհարկե Կիեւը հաղթի այս մարտում:

Ափսեները նկարազարդված են այս տարի նորաձեւ դարձած «պետրիկովկայով»: Դրանց վրա աշխատում է Մարինա Սարգսյանը:

«Եվրատեսիլի նախօրեին մենք ծրագրում ենք 44 ափսե պատրաստել, մրցույթի յուրաքանչյուր անդամ երկրի համար: Յուրաքանչյուրում պետք է լինի դրոշ, գերբ, բնապատկեր ՝ մի խոսքով այն, ինչը կօգնի նույնականացնել երկիրը», «КП Украина»-ին տված հարցազրույցում ասել է «Մարտի» կազմակերպիչ Նադեժդա Տուտենկոն:

 



© NEWS.am STYLE