Կանացի 5 սովորություն, որոնք վանում են տղամարդկանց

22:12   13 օգոստոսի, 2016

1. Անխնամ տեսք: Կանայք կան, որոնք իրենց անթերի տեսքի են բերում միայն որեւէ առանձնահատուկ առիթով, օրինակ` ակումբ կամ էլ ծանոթների հարսանիքին գնալու համար:  Իսկ առօրյա կյանքում նրանք նույնիսկ նվազագույն ջանքեր չեն գործադրում գրավիչ եւ սեքսուալ տեսք ունենալու համար:   Նրանք սովորել են նվազագույն միջոցներ ծախսել իրենց կանացիությունն ընդգծելու համար: Ինքն իր հանդեպ նման անտարբերությունը կարող է վկայել կնոջ ցածր ինքնագնահատականի մասին, իսկ դա հենց այն է, ինչը կնոջը գրավիչ չի դարձնում տղամարդկանց աչքում:  

2. Անմատչելիություն: Այն կինը, որը սիրում է իր եւ տղամարդկանց միջեւ պատնեշներ կառուցել, հաճախ կորցնում է իր գրավչությունը: Նույնիսկ ամենավառ գեղեցկությունը կարող է տղամարդկանց բացասական հակազդեցությունն առաջացնել, եթե կինը բռնազբոս եղանակով է շփվում, սիրախաղի հակված չէ, ամեն կերպ անտարբերություն է դրսեւորում զրուցակցի հանդեպ:    Պատահում է, որ այդ եղանակով կինը հասկացնել է տալիս, որ իրեն չի հետաքրքրում այս կամ այն տղամարդը, որը փորձում է ծանոթանալ իր հետ, բայց երբ դա  համակարգված պահվածք է, կինը կարող է տղամարդկանց շրջանում ոչ այնքան լավ համբավ ձեռք բերել: 

3. Գռեհկություն: Նույնիսկ ամենապակաս խստապահանջ տղամարդուն կարող է վանել կանացի գռեհկությունը: Որպես կանոն, այն արտահայտվում է էժանագին եւ սադրող արտաքինում, ճչունությամբ, ձայնի բռի հնչերանգներով, զազրախոսությամբ, միաժամանակ մի քանի տղամարդու հետ սիրախաղ անելու ցանկությամբ, սեքսի մասին չափազանց անկեղծ զրույցներով: 

4. Կործանարար հակումներ: Եթե կինն ուզում է գրավիչ լինել արժանի տղամարդու աչքում, հազիվ թե արժե, որ չարաշահի ծխելը, ալկոհոլի եւ մանավանդ թմրանյութերի հանդեպ հակումը: Տղամարդկանցից քչերը կցանկանան իրենց ապագա երեխաների համար նման մայր ունենալ: 

5. Մարդկանց առաջ գեղեցկանալը: Դա ամենատարածված սովորություններից է: Թվում է, թե ոչ մի վրդովեցուցիչ բան չկա հարդարման պարագաները հանելու եւ դիմահարդարումը շտկելու մեջ, բայց հենց այդ ժեստն է կնոջ վրայից հանում խորհրդավորության եւ իդեալականության քողը` ցույց տալով, որ նրա գեղեցկությունը միայն բնության կողմից չէ ստեղծված: 

 

Աղբյուրը` Klubber



© NEWS.am STYLE