Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան աղջիկ են ունենալու

12:10   21 հուլիսի, 2016

Ընդամենը մի քանի օր առաջ, վկայակոչելով Բլեք Չայնայի հորը, մենք ձեզ շտապեցինք տեղեկացնել, որ պարուհին ու Քիմ Քարդաշյանի եղբայր Ռոբը տղա են ունենալու, բայց հիմա Քարդաշյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ իրականում նրանք աղջկա են սպասում:

«Նրանք աղջիկ են ունենալու: Ռոբը երջանիկ է, ինչպես երբեք: Նրանք արդեն ընտրել են անունը, բայց ոչ մեկին չեն ասում»,- UsWeekly պարբերականին ասել է մոտ կանգնած աղբյուրը:

Առայժմ ոչ 29-ամյա Ռոբը, ոչ էլ 28-ամյա Չայնան ոչ մի կերպ չեն մեկնաբանել այդ նորությունը: Հայտնի է նաեւ, որ երեխան ծնվելու է հոկտեմբերին: 



© NEWS.am STYLE