Էնրիկե Իգլեսիասն ու Թինաշին ներկայացրել են Duele El Corazon երգի տեսահոլովակը

11:38   21 հուլիսի, 2016

Էնրիկե Իգլեսիասն ու Թինաշին ներկայացրել են Duele El Corazon երգի տեսահոլովակը: Երգը 41–ամյա փոփ երգչի 11-րդ ալբոմից է, որը պետք է թողարկվի տարեվերջին:

Մեր կողմից նշենք, որ Թինաշին Քելվին Հարիսի նոր ընկերուհին է, որի հետ DJ-ը ժամանակ է անցկացնում այն բանից հետո, երբ նրան «լքել էր» Թեյլոր Սվիֆթը:

Ինչ վերաբերում է Էնրիկեի անձնական կյանքին, ապա երգչին ու Աննա Կուրնիկովային վերջերս տեսել էին  Բեւեռլի Հիլզում: Աննան եւ Էնրիկեն երջանիկ տեսք ունեին եւ երկու օր անց Էնրիկե Իգլեսիասը խոսեց գերմանական Gala  պարբերականի լրագրողի հետ: Երգիչը պատասխանեց իր անձնական կյանքի մասին բոլոր հարցերին, որոնք վաղուց հուզում են երգչի երկրպագուհիներին: 

Հարցազրույցում երգիչը մանրամասներ է պատմել Աննա Կուռնիկովայի հետ հարաբերությունների, ընտանեկան կյանքի եւ երեխաների վերաբերյալ պլանների մասին:

Էնրիկեի եւ Աննայի սիրավեպն արդեն 15 տարի է շարունակվում է: Զույգն ընդհանուր անշարժ գույք ունի, ունեցվածք, նույնիսկ ընտանի կենդանիներ: Երիտասարդները չեն շտապում պաշտոնական ամուսնություն կնքել եւ լիովին գոհ են առկա վիճակից:



© NEWS.am STYLE