Քայլի Ջենների ապրանքանիշի շուրթերի փայլը վաճառքում հայտնվելուց 8 րոպե անց սպառվել է

14:18   21 հուլիսի, 2016

Քայլի Ջենները վաճառքի է դրել շրթունքի երկու փայլ՝ Kristen and Maliboo: Քայլին երեկ իր սոցցանցերի էջերում (որտեղ նրա բաժանորդների ընդհանուր քանակը 100 միլիոնի է հասնում) հայտնել էր, որ համացանցում վաճառքի է դրվել իր սեփական արտադրության շրթերի փայլը:

Դրանից ընդամենը ութ րոպե հետո Քիմ Քարդաշյանի 18-ամյա քույրը մեկ այլ նորություն էլ է հայտնել՝ ամբողջ արտադրանքը վաճառված է:

Քայլին կարող է ուրախանալ աննախադեպ հաջողությունով, բայց առայժմ նա ստիպված է հանգստացնել բաժանորդներին՝ վստահեցնելով, որ արդեն ուրբաթ համացանցում վաճառքում կհայտնվի նոր խմբաքանակ:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE