ԱՄՆ-ում առաջին Lego-հյուրանոցը կբացվի (ֆոտո)

18:33   3 մարտի, 2013

Մարտի 5-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Կարլսբադ քաղաքի Legoland ժամանցային թեմատիկ զբոսայգում կբացվի հյուրանոց՝ կառուցված, իբրեւ, Lego-ի աղյուսիկներից:

Ըստ HotelChatter.com-ի, ամերիկյան Lego-հյուրանոցը կդառնա աշխարհում երրորդը: Առաջին երկուսը գտնվում են Մեծ Բրիտանիայում եւ Դանիայում: Հյուրանոցում նախատեսված է 250 սենյակ, որոնք կձեւավորվեն երեք յուրահատուկ Lego-ոճով. թագավորություն, ծովահեններ եւ արկածներ: Բացի այդ, զբոսաշրջիկների համար մատչելի կլինեն այնպիսի հարմարություններ, ինչպիսիք են տաքացվող լողավազանը, ռեստորանը եւ բարը:

Lego-հյուրանոցի բացումը նվիրվում է կոնստրուկտորի 80-ամյա հոբելյանին: Նախագծի հեղինակները հույս ունեն, որ այն կօգնի հետագայում նույնպես Lego-ն ժողովրդականացնել ամբողջ աշխարհում:

 



© NEWS.am STYLE