Victoria's Secret-ի հրեշտակներ Ալեսանդրա Ամբոսիոյի, Դաուտցեն Քրեզի, Լիլի Դոնալդսոնի լողափնյա հանգիստը Սեն Տրոպեում

17:43   21 հուլիսի, 2016

Ֆրանսիական ամենահայտնի զբոսաշրջային կենտրոններից մեկում՝ Սեն Տրոպեում, այս օրերին իսկական աստղաբույլ է հավաքվել։ Երեկ երեկոյան այստեղ տեղի է ունեցել Լեոնարդո դի Կապրիոյի հիմնադրամի բարեգործական երեկույթը, որին ներկա են եղել Նաոմի Քեմփբելը, Մըրայա Քերրին՝ իր միլիարդատեր ընտրյալ Ջեյմս Փարքերի հետ, Բրեդլի Քուփերը, Լանա Դել Ռեյը, ինչպես նաեւ Victoria's Secret-ի հրեշտակներ Ջոան Սմոլզը, Ալեսանդրա Ամբոսիոն, Դաուտցեն Քրեզն ու Լիլի Դոնալդսոնը։

Բարեգործական աճուրդից հետո մոդելները որոշել են փոքր-ինչ լիցքաթափվել՝ զբոսանավով շրջելով ու լողալով Միջերկրական ծովում։

 

Դաուտցեն Քրեզ

Ամբրոսիոն՝ իր երկու երեխաների հոր հետ 

 

Լիլի Դոնալդսոն

Գեղեցկուհիների հետ զվարճացել է նաեւ ֆրանսիացի մոդել Կոնստանս Յաբլոնսկին։

Ամբոսիnն, Յաբլոնսկին, Սմոլզն ու անծանոթները 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE