Լեոնարդո դի Կապրիոյի սուպերմոդել ընկերուհու տատիկը զգուշացնում է դերասանին

18:24   21 հուլիսի, 2016

Գաղտնիք չէ, որ Հոլիվուդի թիվ1 սրտակեր Լեոնարդո դի Կապրիոն թաշկինակի պես փոխում է իր ընկերուհիներին։ Սովորաբար նրա թիրախում հայտնվում են գեղեցկուհի մոդելները եւ նրանց հետ դերասանի սիրավեպերը մի քանի ամսից ավելի չեն շարունակվում։

Վերջերս Լեոն հանդիպում է Victoria's Secret-ի հայտնի մոդել Նինա Ագդալի հետ։ 24-ամյա մոդելի եւ Լեոյի հարաբերությունների մասին լուրերը վաղուց էին պտտվում, բայց նրանց մոտ որեւէ լուրջ բան չէր նկատվել մինչեւ զույգին «չէին բռնացրել» Մալիբուի լողափին պապարացիների ֆոտոխցիկների օբյեկտիվների առաջ համբուրվելիս:

Ճիշտ է, հմայիչ Լեոյի համար դժվար չի եղել գրավել շիկահեր գեղեցկուհու սիրտը, բայց երեւում է, նրանից բաժանվելն այնքան էլ հեշտ չի ստացվի։

Դանիացի մոդելի տատիկը՝ Լոնան, հաստատել է թոռնուհու եւ Գրեմմիի մրցանակակիր դերասանի հարաբերությունները, սակայն դրանից բացի հրապարակավ նախազգուշացրել Լեոյին, թե ինչ կպատահի նրա հետ, եթե նա նեղացնի կամ վիրավորի Ագդալին.

«Մենք չենք հանդիպել նրան (Դի Կապրիոյին), բայց հույս ունենք՝ նա իրեն ճիշտ դրսեւորի, այլապես ինձ հետ գործ  կունենա»,- նշել է տատիկը։

Աղբjուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE