Արքայազն Ջորջը ամենաոճային երեխան է ճանաչվել

10:19   22 հուլիսի, 2016

Rakuten Marketing ընկերությունը անցկացրել է հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի երեք տարեկան որդին աշխարհի ամենաոճային երեխան է:

Անցկացված հարցման արդյունքներով Ջորջը ձեռք է բերել մանկական նորաձեւության կուռքի կարգավիճակ: Հարցման մասնակիցների ավելի քան մեկ երրորդը (39 տոկոս) պատասխանել է, որ Քեյթի ու Ուիլյամի որդին ազդեցություն է թողնում իրենց երեխաների համար հագուստի ընտրության վրա: Վիճակագրությանը արձագանքել է նաեւ մանկահասակ արքայազնի կոստյումներից շատերի հեղինակ դիզայներ Ռեյչել Ռայլին.

«Թագավորական ընտանիքի հենց միայն հիշատակումից մանկական հագուստի վաճառքի ցուցանիշները մեծ արագությամբ աճում են»:

Երկրորդ ու երրորդ տեղերը զբաղեցրել են Վիկտորիա ու Դեւիդ Բեքհեմների կրտսեր որդիները՝ Ռոմեոն ու Քրուզը:

Աղբյուր՝ Hello



© NEWS.am STYLE