Ինդոնեզիայում կենդանիները սուպերմարկետ են գրավել (ֆոտո)

20:17   3 մարտի, 2013

Ինդոնեզացի լուսանկարիչ Ագան Հարահափը սուպերմարկետում Garden Fresh խորագրով կենդանիների լուսանկարների շարք է արել՝ մարդու եւ բնության փոխհարաբերությունների խնդրի նկատմամբ հասարակության ուշադրությունը հրավիրելու համար:

Ըստ Trendland.com-ի, նկարների այս շարքով լուսանկարիչը ցանկացել է ստիպել մարդկանց՝ մտորել բուսակերության հարցի շուրջ: Հարահափն ինքը լուսանկարների իմաստն այսպես է բացատրել. «Այս շարքը կոչվում է Garden Fresh: Այն ուսումնասիրում է ժամանակակից պայմաններում մարդկանց եւ կենդանիների միջեւ սահմանների շեղումը, չէ՞ որ հիմա մենք բնության հետ բավական բարդ հարաբերություններ ունենք: Կենդանիները թափառում են մթերային խանութում եւ ստիպում մեզ մտորել մսի «ազատ զբոսանքի»՝ բոլորովին նոր իմաստի շուրջ: Հնարավոր է՝ ինչ-որ մեկին այն կստիպի հրաժարվել որսորդությունից: Թեկուզ սուպերմարկետում: Ի դեպ, մի անհանգստացեք. այս նկարները ստանալու համար ես «ֆոտոշոփ» եմ օգտագործել: «Ջումանջի» ֆիլմի սյուժեն դեռեւս իրականություն չի դարձել»:

 



© NEWS.am STYLE