Ֆինլանդիայում մեկնարկել է ծաղիկների խոշորագույն ցուցահանդեսը (ֆոտո)

14:18   3 մարտի, 2013

Ֆիլադելֆիայի փենսիլվանյան Convention Center-ում մեկնարկել է ծաղիկների 180-րդ խոշորագույն ցուցահանդեսը:

Buro 24/7-ի տեղեկացմամբ, ամեն տարի ամբողջ աշխարհից ավելի քան 250 հազար մարդ է հավաքվում ծաղկային խոշորագույն ցուցահանդեսին: Ցուցադրության թեման եւ դիզայնը երբեք չեն կրկնվում: Այս տարի միջոցառումն անցկացվելու է Brilliant խորագրով եւ Մեծ Բրիտանիայի նշանի ներքո: Դրանում ներկայացված կլինեն հազարավոր թարմ անգլիական վարդեր, դրանցով պատրաստված կոմպոզիցիաներ, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի տեսարժան վայրերով եւ ցուցանմուշներով ծաղկային շոու: Զբոսաշրջիկների համար ամենից հայտնի զվարճանքը ծաղկային շուկան է, որտեղ կարելի է ձեռք բերել ծաղիկներ, սերմեր եւ լանդշաֆտային ձեւավորման համար անհրաժեշտ գործիքներ:

Ցուցահանդեսը կտեւի մինչեւ մարտի 10-ը:

 



© NEWS.am STYLE