Լինդսի Լոհանը հայտարարել է, որ իր ռուս միլիոնատեր ընտրյալը փորձել է սպանել նրան

15:39   25 հուլիսի, 2016

Շաբաթ առավոտյան ժամը 5-ին Լինդսի Լոհանն իր լոնդոնյան տան հարեւաներին «հիանալի անակնկալ» է մատուցել։ Դերասանուհին իր ճչոցով արթնացրել է ամբողջ փողոցի բնակիչներին՝ օգնություն կանչելով եւ բղավելով, որ իր 23-ամյա ռուս ընտրյալը՝ միլիոնատեր Եգոր Տարաբասովը, փորձում է սպանել նրան։

 

«Խնդրում եմ, գնա իմ տանից։ Դու գիժ ես, դու հիվանդ ես, օգնության կարիք ունես։ Նա ինձ խեղդում էր, համարյա սպանում էր։ Սա իմ տունն է, հեռացիր»,- ականատեսները փոխանցել են 30-ամյա դերասանուհու խոսքերը։

Դեպքից 10 րոպե հետո  ոստիկանությունը ժամանել է բնակարանի հասցեով, տեսել կոտրված մուտքի դուռը, ներս մտել, սակայն զույգն արդեն հեռացած է եղել։

Ոստիկանությունից հայտնել են, որ ձերբակալվածներ չկան։

Հիշեցնենք, որ մարտի սկզբին հայտնի է դարձել, որ 30-ամյա ամերիկուհի դերասանուհի Լինդսի Լոհանը հանդիպում է ռուսաստանցի գործարար Եգոր Տարաբասովի հետ, որը սեփական բիզնես ունի Մեծ Բրիտանիայում. նրան  է պատկանում լոնդոնյան Home House Estates անշարժ գույքի գործակալությունը, եւ նա նաեւ մոսկովյան բանկերից մեկի բաժնետերերից է: 

Հետո հաղորդվել էր, որ Լոհանը նշանվել է Եգորի հետ՝ չնայած դերասանուհու ներկայացուցիչն անմիջապես հերքել էր տեղեկությունը: Բայց գեղեցկուհու ձախ ձեռքի մատնեմատին հայտնված «նշանադրության» մատանին ծնունդ էր տվել ապագա ամուսնության մասին լուրերին:

 

Աղբյուրը՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE