Քանյե Ուեսթն ու սուպերմոդել Ջոան Սմոլսը՝ Balmain-ի գովազդարշավում

12:12   26 հուլիսի, 2016

Քանյե Ուեսթն ու սուպերմոդել Ջոան Սմոլսը հայտնվել են Balmain-ի գովազդարշավում: Ֆրանսիական նորաձեւության տան կրեատիվ տնօրեն Օլիվյե Ռուսթենը ապրանքանիշի Instagram–ում հրապարակել է նոր գովազդարշավի առաջին լուսանկարը:

2014-ին Քիմ Քարդաշյանի հետ միասին Balmain–ի գովազդարշավին մասնակցելուց հետո ռեփերը որոշել է շարունակել համագործակցությունը Օլիվյե Ռուսթենի թիմի հետ:

Լուսանկարը արվել է սեւ- սպիտակ երանգներով: Լուսանկարում Ջոանը փորձում է բռնել ընկնող Քանյեին: Դինամիկ սյուժեն հնարավորություն է տալիս գնահատել հագուստի դետալները: Քանյեն ջինսերով է ու ասեղնագործած պիջակով:



© NEWS.am STYLE