Կարա Դելեվինը ու Մարգո Ռոբբին՝ The Love Magazine ամսագրի շապիկին

15:37   26 հուլիսի, 2016

Կարա Դելեվինն ու Մարգո Ռոբբին զարդարել են The Love Magazine ամսագրի նոր համարի շապիկը: 23-ամյա բրիտանուհի մոդելն ու 26-ամյա ավստրալացի դերասանուհին միասին նկարահանվել են Suicide Squad (Ինքնասպանների ջոկատ) ֆիլմում, որը շուտով կցուցադրվի էկրաններին ու ըստ երեւույթին հենց այդ իրադարձության նախօրեին էլ The Love Magazine պարբերականը ուշադրություն է դարձրել աղջիկների վրա:

Գործընկերուհիները մասնակցել են համատեղ նկարահանումների The Love Magazine-ի համար, ու անկեղծ հարցազրույց տվել ամսագրին:

Մարգո Ռոբբին Love Magazine ամսագրի շապիկին

Կարան անկեղծ պատասխանել է, երբ նրան հարցրել են այն ամենաարտասովոր վայրերի մասին, որտեղ նա սեքսով է զբաղվել.

«Ես բազմիցս սեքսով եմ զբաղվել օդանավում: Բայց ինձ միշտ «բռնացնում էին» այդ պահին: Համաձայնեք, որ օդանավում աննկատ մնալը բավականին բարդ է: Մի անգամ ես սեքսով էի զբաղվել հենց իմ նստատեղում ու նկատել, որ կողքիս նստած տղան հետեւում է մեզ: Այդ ժամանակ ես գանգատվեցի բորտուղեկցորդուհուն՝ «Նա մեզ է նայում: Ինչքա՞ն պետք է այսպես շարունակվի: Ասացեք, որ այլեւս չնայի»:

Մարգոն նույնպես պատասխանից չի խուսափել, ասելով որ ամենաարտասովոր վայրը, որտեղ երբեւէ զբաղվել է սեքսով, հիդրոցիկլետն է եղել։ 

Կարա Դելեվինը՝ Love Magazine–ի շապիկին



© NEWS.am STYLE