Հայտնիները՝ Ռաֆայել Երանոսյանի ծննդյան հավաքույթին

13:20   26 հուլիսի, 2016

Հուլիսի 25-ին Երեւանի պետական Կամերային թատրոնի ճանաչված դերասան Ռաֆայել Երանոսյանը նշում էր ծննդյան 35-ամյակը։ Տաղանդավոր դերասանը կեսգիշերից ստացել էր բազմաթիվ շնորհավորանքներ, որոնք սոցցանցերից բացի հնչել են նաեւ մայրաքաղաքից դուրս գտնվող ռեստորանային համալիրներից մեկում։

Ռաֆոյի տոնական տրամադրությունը կիսելու եւ նրա հետ ուրախ ժամանակ անցկացնելու էին եկել իր հարազատ թատրոնի գործընկերները, մտերիմ բարեկամները, դիզայներ Դիանա Շատվերյանը, դերասան, շոումեն Վահագն Գրիգորյանը՝ կնոջ պարուհի Իրեն Ուլիխանովայի հետ, Լուիզա Ներսիսյանը՝ դստեր հետ, Արսեն Գրիգորյանը եւ ուրիշներ։

Видео опубликовано Emik_Emik (@emik_emik)

Ամբողջ երեկոյի ընթացքում ներկաները զգացել են փոփի արքա Մայքլ Ջեքսոնի շունչը (գաղտնիք չէ, որ լեգենդար երգիչը Ռաֆոյի ամենասիրելի արտիստներից է)։

Фото опубликовано RafayelEranosyan (@rafayelyeranosyan)

Անգամ տոնական տորթն է Ջեքսոնին հիշեցրել։

 



© NEWS.am STYLE