Քիմ Քարդաշյանը համարում է, որ իր քույր Քենդալ Ջենները եւ Քրիտթիանու Ռոնալդուն իդեալական զույգ կլինեին

10:08   27 հուլիսի, 2016

Մինչ Ռոբ Քարդաշյանը ընտանեկան անախորժությունների մեջ է հայտնվել, Քիմ Քարդաշյանը ուզում է իր քրոջը՝ Քենդալ Ջեններին, Քրիշտիանու Ռոնալդուի հետ մտերմացնել:

Ռոբ Քարդաշյանը, իր հղի ընկերուհու՝ Բլեք Չայնայի հեռախոսի մեջ տեսնելով կասկածելի հաղորդագրություններ, սոցցանցերի իր էջերից ջնջել է այն ամենը, ինչ կապ ուներ Չայնայի հետ:

Միաժամանակ հայտնի է դարաձել, որ Ջեյ Լոյի համերգի ժամանակ 35-ամյա հայուհին պարում էր Եվրոպայի նորահայտ չեմպիոնի հետ: Ասում են, հեռուստաաստղը սկսել է ակտիվ զբաղվել իր կրտսեր քրոջ՝ Քենդալ Ջենների անձնական կյանքը դասավորելով:

«Քիմը համարում է, որ Քրիշտիանուն իդեալական համապատասխանում է Քենդալին,- մեջբերում է աստղի ներկայացուցչին HollywoodLife պորտալը,- Ավելին, նա անհավանական գեղեցիկ է ու հմայիչ: Գուցե նրանց հանդիպումը հենց ճակատագրով է նախատեսված»:

Հիմա Քիմը հույս ունի, որ Քենդալն ու Քրիշտիանուն ժամադրության կգնան: Նշենք, որ արտասահամանյան լրատվամիջոցներում արդեն խոսակցություններ կան այն մասին, որ 31-ամյա Ռոնալդուն անտարբեր չէ 20-ամյա Ջենների հանդեպ: Տարեսկզին ֆուտբոլիստը «լայք» էր դրել սոցցանցում մոդելի լուսանկարի տակ, եւ այս արարքը աննկատ չի մնացել: Ավելին՝ Քենդալն ինքը բազմիցս ասել է այն մասին, որ Քրիշտիանուին գրավիչ տղամարդ է համարում:



© NEWS.am STYLE