11:04 27 հուլիսի, 2016Երբ անցած տարվա դեկտեմբերին ծնվեց Քանյե Ուեսթի եւ Քիմ Քարդաշյանի որդին՝ Սեյնթը, աստղային ծնողերը որոշեցին որդու լուսանկարը չվաճառել պարբերականներին ու կայքերին, որոնք պատրաստ էին միլիոնավոր դոլարներ վճարել մեկ լուսանկարի համար: Որդու լուսանկարները Քիմը հրապարակում էր աստիճանաբար իր սոցցանցերի էջերին, իսկ երեկ հայուհին անսպասելիորեն որդու հետ մանկասայլակով դուրս է եկել զբոսնելու:

Իհարկե, այդ ամենը նկարահանվում էր Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի համար:




Քիմին ընկերակցում էին դուստրը՝ Նորթը, քույրը՝ Քլոեն, մայրը՝ Քրիս Ջենները՝ իր բոյֆրենդի Քորի Գեմբլի հետ, քույր Քորթնին իր նախկին բոյֆրենդ Սքոթ Դիսիքի եւ երեխաների՝ Մեյսոնի, Պենելոպայի ու Ռեյնի հետ:



Գերդաստանը ուղեւորվում էր Սան Դիեգո ՝ Քրիս Ջեննների մոր՝ Մերի Ջոյի նոր բուտիկի բացումը, այնուհետեւ ՝ նրա ծննդյան հավաքույթը տոնելու:





Հիշեցնենք, որ օրերս Սեյնթն իր առաջին բառերն է արտաբերել ու առաջինն ասել է «պապա»՝ հիասթափեցնելով Քիմին:

«Ես այնքան էի ուզում, որ նա «մամա» ասեր, իսկ նա երեք անգամ ասաց «պապա»,- խոստովանել է հայուհին:
Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ AKM-GSI