French Montana-ն, Կրիշտիանու Ռոնալդուն եւ մյուս աստղերը՝ Ջենիֆեր Լոպեսի երեկույթին

14:38   27 հուլիսի, 2016

Հուլիսի 24-ին Ջեյ Լոն 47 տարեկան դարձավ: Անցած հանգստյան օրերին երգչուհին երեկույթ էր կազմակերպել Լաս Վեգասում, որին ներկա էր նաեւ Քիմ Քարդաշյանը:

Սակայն պարզվել է, որ դա քիչ է Ջեյ Լոյի համար, ու հանրահայտ երգչուհին որոշել է երկրորդ երեկույթն էլ կազմակերպել:

Պապարացիները հասցրել են լուսանկարել ռեփեր Fabolous-ին, French Montana–ին (վերջինը ի դեպ ժամանակին Քլոե Քարդաշյանի հետ էր զվարճանում) եւ Կրիշտիանու Ռոնալդուին:

Երգչուհին մենակ չէր, նրա հետ էր ընկերը՝ Կասպեր Սմարթը, որը լուսանկարել է իր սիրեցյալին տորթը ձեռքին:

Ի դեպ, Ռոնալդուի մասին. նա առաջին երեկույթին էլ է մասնակցել, բայց ֆուտբոլիստի  խնդրանքով նրան չէին լուսանկարել։

Նշենք, որ առաջին երեկույթից հետո համացանցում լուրեր էին պտտվում այն մասին, որ Քիմ Քարդաշյանը փորձում է քրոջը՝ Քենդալ Ջեններին ու Ռոնալդուին մտերմացնել:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ AKM-GSI



© NEWS.am STYLE