Ցուցադրվել է Անտոն Գալեցկու 2013թ աշուն-ձմեռ հավաքածուն (ֆոտո)

20:34   20 հոկտեմբերի, 2012

«Mersedes- Benz fashion week in Russia»-ի շրջանակներում անցկացվել է Անտոն Գալեցկու  2013թ. աշուն-ձմեռ հավաքածուի  ցուցադրությունը: Այս անգամ նա ներկայացրել է «Atelier Galetsky» բրենդի կոնցեպտուալ հագուստի հավաքածուն, որը զբաղվում է Luxe հատվածի «pret-a-porter» հագուստի մշակմամբ:

Այս աշխատանքները ներառում են բարդ ձեւեր, սահուն կորագիծ, որոնք ընդգծում են կազմվածքը: Ինչպես բոլոր հավաքածուներում, այնպես էլ այստեղ դիզայները օգտագործել է  բնական գործվածքներ` կաշի, մետաքս, բուրդ:

Հիշեցնենք, որ դիզայներ Անտոն Գալեցկին մի շարք մրցույթների դափնեկիր է:



© NEWS.am STYLE