Կիեւում հայերն ամենաերկար խորովածն են պատրաստել

11:14   4 մարտի, 2013

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի Անկախության հրապարակում աշխարհի ամենաերկար խորովածն են պատրաստել՝ 150 մետր (150,6), ամենից երկար մանղալին 160 (161,9):

Analitika.at.ua-ի տեղեկացմամբ, Կիեւի գլխավոր հրապարակում տեղի ունեցած միջոցառման կազմակերպիչները հայ ռեստորանատերերն են: Ռեկորդի սահմանման գործում ներգրավված է եղել 150 մարդ: 10 հոգի միայն խորովել են, եւս 70-ը՝ միսն են պատրաստել, իսկ մնացած 60-ն էլ բոլոր ներկաներին հյուրասիրել են տաք գլինտվեյնով (տաք գինի) եւ համեղ խորովածով: Ռեկորդները գրանցվել են Ուկրաինայի Ազգային ռեկորդների ռեեստրի կողմից: Իսկ միջոցառումն անցկացվել է Ն.Ֆյոդորենկովի անվան «Գնչուական մեղեդիներ» պետական անսամբլի կատարումների ներքո:



© NEWS.am STYLE