Թեյլոր Սվիֆթը նոկդաունի է ենթակվել. երգչուհին ներկայացված չէ MTV VMA–ի ոչ մի անվանակարգում

16:42   27 հուլիսի, 2016

Թեյլոր Սվիֆթը ստացել է ևս մեկ հարված, որից ըստ երևույթին դեռ երկար ուշքի չի գա: Պետք չէր կապվել Քանյե Ուեսթի ու Քիմ Քարդաշյանի հետ, մի շարք սկանդալները ապացուցեցին, որ Թեյլորն այնքան սպիտակ ու փափուկ չէ, որքան թվում է , ու բացի դրանից պարզվել է, որ երգչուհին հոյակապ կարողանում է ստել՝ իրեն ներկայացնելով որպես հանգամանքների զոհ:

Այսօր հայտնի են դարձել MTV Video Music Awards 2016–ի թեկնածուների անունները: Մրցանակաբախշությունը կանցնի Նյու Յորքում օգոստոսի 28-ին: Թեկնածուներից են Բեյոնսեն ու Ադելը, իսկ ահա Թեյլոր Սվիֆթը ներկայացված չէ ոչ մի անվանակարգում:

Նույնիսկ երգչուհու նախկին սիրեցյալ Քելվին Հարիսն է Ռիհաննայի հետ ներկայացված երկու անվանակարգերում This is what you came for երգով:

Երգչուհու նոր սիրեկանը՝ դերասան Թոմ Հիդլսթոնը ժամանել է Լոս Անջելես՝ ընկերուհուն մխիթարելու: 35-ամյա երաժշտին բռնացրել են քաղաքի օդանավակայանում:

 

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ AKM-GSI



© NEWS.am STYLE