Առողջ հարաբերությունների 5 նշան

23:03   6 օգոստոսի, 2016

1. Դուք լրացնում եք իրար

Մարզական թիմի մասին մտածեք: Դրա բոլոր մասնակիցները համադրված են աշխատում եւ դրա շնորհիվ ֆանտաստիկ արդյունքի են հասնում` իրար գումարելով իրենց հմտությունները եւ փորձը: Նման սիներգիան իսկական եւ երջանիկ հարաբերությունների տարբերակիչ նշանն է:
Եթե մեկն ատում է սպասք լվանալը, մյուսն ուրախությամբ դա անում է նրա փոխարեն: Մեկը մյուսին լրացնում է : Ձեր թիմը հաղթում է խաղում:

Ոչ, ոչ հաճախ: Եվ ոչ այնքան կտրուկ եղանակով: Բայց եթե դուք վիճում եք, դա վկայում է, որ ձեզանից յուրաքանչյուրն իր անձնական կարծիքն ունի եւ դուք պատրաստ եք պաշտպանել այն: Դա լավ է: Եթե երկուսից մեկը մշտապես եւ ամեն ինչում համաձայնում է մյուսի հետ, դա կարող է վկայել, որ նա թաքցնում է իր իրական զգացմունքներն ու հույզերը: Երկու մարդ կարող են այնպիսի զգացում ունենալ, թե վեճերի բացակայությունը խաղաղություն եւ հանգստություն է նշանակում, բայց դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա երկարաժամկետ հեռանկարում:

3. Դուք ամեն ինչում աջակցում եք իրար

Հարաբերություններում թերի աշխատանքային օր հասկացություն չկա: Դուք կամ հարաբերությունների մեջ եք, կամ` ոչ: Առողջ հարաբերություններում երկու զուգընկերն էլ ամբողջությամբ ենթակա են իրար եւ փոխհարաբերություններին: Դա նշանակում է, որ դուք միասին եք անցնում կենսական բոլոր փորձարկումները եւ ամեն ինչում աջակցում եք իրար:

4. Դուք դադարել եք թաքցնել ձեր թերությունները

Ոչ ոք կատարյալ չէ: Բայց եթե մենք համառորեն ջանում ենք ինչ-որ մեկին համոզել, որ այնուամենայնիվ այդ չարաբաստիկ կատարելությունն ենք, ուրեմն երբեք չենք կարողանա մեզ իրապես հարմարավետ զգալ այդ մարդու հետ եւ երբեք նրան թույլ չենք տա ճանաչել մեր իսկական էությունը:
Առողջ հարաբերություններում մենք բաց ենք իրար առաջ եւ չենք վախենում զուգընկերոջը երեւալ այնպիսին, ինչպիսին կանք, մենք գիտենք, որ նա սիրում է մեզ, չնայած մեր բոլոր թերություններին:

5. Դուք սեքսի մասին եք խոսում

Երջանիկ եւ առողջ հարաբերություններ կառուցելու համար դուք պետք է ամեն ինչի մասին բաց խոսեք, այդ թվում նաեւ` սեքսի:
Եթե ձեր կողքին իրոք սիրելի մարդ է, դուք չեք ամաչի: Ամոթի բացակայությունը այն բանի նշանն է, որ դուք վստահում եք ձեր կողքին եղող մարդուն:



Նյութը` Kleo-ի



© NEWS.am STYLE