Թեյլոր Սվիֆթի սիրեցյալ Թոմ Հիդսլթոնն արժանացել է «Տարվա լավագույն հետույք» կոչմանը

11:38   28 հուլիսի, 2016

Երեկ Թեյլոր Սվիֆթը եւս մեկ հարված ստացավ, որից, երեւի թե, երգչուհին դեռ ուշքի չի եկել։ Հայտնի են դարձել MTV–ի Video Music Awards 2016 մրցանակաբաշխության մասնակիցները։ Պարգեւատրման արարողությունը կայանալու է օգոստոսի 28-ին Նյու Յորքում։ Թեկնածուների թվում են Բեյոնսեն եւ Ադելը, իսկ ահա Թեյլոր Սվիֆթը ոչ մի անվանակարգում չի առաջադրվել։

Եվ ահա լավ լուր երգչուհուն համար. նրա սիրեցյալ, բրիտանացի դերասան Թոմ Հիդլսթոնին ճանաչել են առաջինը «Լավագույն բրիտանական հետույքներ» վարկանիշում։

Հարցումն անցկացրել էր բրիտանական կայքերից մեկը, որը օգտատերերին առաջարկել է ընտրել ամենասեքսուալ տղամարդկային հետույքը, եւ ձայների մեծամասնությամբ հաղթող է ճանաչվել 35–ամյա Հիդլսթոնը։

Դրա պատճառը «Գիշերային ադմինիստրատոր» սերիալի դրվագներից մեկի թողած ազդեցությունն է հանդիսատեսի վրա։ Դրվագում Թոմի հերոսը կրքոտ սեքսով է զբաղվում՝ ընկերուհուն պատին սեղմած։ Շատերն այնքան էին տպավորվել դերասանի մերկ հետույքից, որ մոռացել էին սյուժեի մասին։

Վարկանիշի երկրորդ տեղում է Իդրիս Էլբան։

Երրորդ հորիզոնականը բաժին է հասել թենիսիստ Էնդի Մայրեյին։

Ջեյմի Դորնանը 4-րդն է, իսկ 56-ամյա Բրեդլի Ուոլշը, որը դեռ երիտասարդներին իրենց տեղն է ցույց տալիս, 5-րդ տեղում է։

Լավագույն կանացի հետույք է ճանաչվել դերասանուհի Ջեիֆեր Մեթքալֆի մարմնի համապատասխան մասը։

Աղբյուրը՝ The Telegraph



© NEWS.am STYLE