Ջենիֆեր Լոպեսը Giuseppe Zanotti–ի համար կոշիկի հավաքածու կներկայացնի

12:40   28 հուլիսի, 2016

Այս կինն անսպառ էներգիայի աղբյուր է։ Անցյալ շաբաթ Ջեյ Լոն Վեգասում նշեց ծննդյան տարեդարձը։ Նախօրեին նա եւս մեկ հավաքույթ էր կազմակերպել։ 47 տարին բոլորած երգչուհին լուսանկարվել էր Կրիշտիանու Ռոնալդուի հետ, իսկ ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Լոպեսը կոշիկի հավաքածու է ներկայացնելու Giuseppe Zanotti–ի համար, որի ապրանքանիշը նա շատ է սիրում եւ միշտ հագնում է։

Այս մասին մենք տեղեկանում ենք ապրանքանիշի Instagram–ի էջից։

Giuseppe Zanotti–ի համար Ջենիֆեր Լոպեսի հեղինակային հավաքածուն բաղկացած կլինի երկու տասնյակ մոդելներից, իսկ գինը կտատանվի 795-1995 դոլարի սահմաններում։

Մանրածախ վաճառքում դրանք կհայտնվեն 2017-ի հունվարից Bergdorf Goodman, Saks Fifth Avenue, Neiman Marcus, Nordstrom եւ  Giuseppe Zanotti խանութներում։



© NEWS.am STYLE