17:18 4 մարտի, 2013Երիտասարդ եւ տաղանդավոր հայ դիզայներ Michelle Yazichyan-ը, չնայած զբաղվածությանը, համաձայնվեց ձեռքի աշխատանքի դասեր տալու՝ NEWS.am STYLE-ի առաջարկին: Մեր ընթերցողներին Միշելն առաջինն առաջարկեց պատրաստել յուրահատուկ խաչ:
Եվ այսպես՝ մեզ անհրաժեշտ են հետեւյալ նյութերը. վարագույրների համար նախատեսված պլաստիկ օղակներ, ուլունքներ, գործելու հելյուն, թել, ասեղ, ժապավեն:

Հետո արդեն մի քանի քայլ՝ եւ կարելի է հիանալ յուրահատուկ զարդով:
1. Օղակը հելյունով երիզում ենք: Թելը թողնում ենք երկար՝ հետագա աշխատանքի համար:

2. Ուլունքը տեղադրում ենք օղակի մեջ եւ թելով կարում:

3. Ուլունքները շրջանաձեւ կարում ենք:

4. Բոլոր օղակները միացնելով՝ փոքր ուլունքներն ամրացնում ենք իրար:

Նման խաչը կարելի է կրել որպես կախազարդ, ինչպես նաեւ ամրացնել քորոցին եւ օգտագործել որպես կրծքազարդ: