Հայ նկարիչներ աշխատանքները՝ Ժամանակակից արվեստի Sotheby’s ցուցահանդեսում (ֆոտո)

15:24   4 մարտի, 2013

Ժամանակակից արվեստի ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառքին, որը կազմակերպվում է բրիտանական Sotheby’s աճուրդի տակ կողմից, մասնակցում են նկարիչներ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներից:

Rferl.org-ի տեղեկացմամբ, մարտի 4-ին բացված ցուցահանդեսն անցկացվում է «At the crossroads» («Խաչմերուկներում») խորագրի ներքո: Դրանում ներկայացված են Հայաստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի նկարիչների ստեղծագործություններ: Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսին ներկայացված է 50 աշխատանք: Դրանց շարքում են նաեւ հայ նկարիչ Հակոբ Հակոբյանի «Ճանապարհի ավարտը» (1997) նկարը եւ Արմեն Գեւորգյանի «Անկում» (2012) քանդակային կոմպոզիցիան:

 



© NEWS.am STYLE