Նոր հոլովակ Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի մասնակցությամբ՝ Balmain–ի համար

11:13   30 հուլիսի, 2016

Նախօրեին Balmain–ի ստեղծագործական տնօրեն Օլիվիե Ռուսթենը Instagram–ում Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի մասնակցությամբ գովազդային արշավից նոր կադրեր էր ներկայացրել։ Իսկ այսօր Քանյե Ուեսթի Youtube–ի էջում հայտնվել է ռեփերի Wolves տեսանյութը՝ ի աջակցություն Balmain–ի եւ նրա The Life of Pablo 7-րդ ալբոմի, որում, Քիմից բացի, նկարահանվել են Ջոանս Սմոլսը, Ալեսանդրա Ամբրոսիոն, Սաշա Լուսը եւ երգչուհի Սիան։

«Դա, իրոք, ամենահիանալի արշավներից մեկն է, որը ես երբեւէ արել եմ։ Երբ ես տեսա երգող Քանյեին, պարող Քիմին, արտասվող մոդելներին, Քանյեի, Քիմի արցունքները, իսկապես տպավորվեցի» ,– ասել է Օլիվիե Ռուսթենը։



© NEWS.am STYLE