Երեւանում բացվել է «Հերմիտաժ» խանութը (ֆոտո)

21:02   20 հոկտեմբերի, 2012

Հոկտեմբերի 20-ին Երեւանի Հյուսիսային պողոտայում բացվել է  էքսկլյուզիվ օծանելիքի  «Հերմիտաժ» խանութը: Այստեղ ներկայացված են այնպիսի հայտնի ֆիրմաների ապրանքանիշները, ինչպիսիք են` Amouage,  Designer Shaik,  M.Micallef,  Montale,  Keiko Mecheri եւ այլն:

Երկրորդ հարկում նույնպես կարելի է էքսկլյուզիվ օծանելիք գտնել, որոնց մի մասը պատրաստվում են հատուկ պատվերների դեպքում: Խանութում կարելի է նաեւ երեխաների համար օծանելիք գնել:  «Մեր խանութում  օծանելիքի հարուստ ընտրություն կա, հիմնականում եվրոպական: Մենք աշխատել ենք շեշտը դնել Էքսկլյուզիվ ապրանքանիշների վրա, որոնք թողարկվում են ոչ մեծ քանակությամբ, երբեմն  նույնիսկ յուրահատուկ պատվերով», - ասաց  «Հերմիտաժ» խանութի տնօրեն Արմեն Հարությունյանը:

Նրա խոսքերով, խանութում ներկայացված են նաեւ աշխարհահռչակ հայ պարֆյումեր Ֆրանսիս Քյուրքջյանի գործերը, որն համարվում է եվրոպական օծանելիքի արքան:

«Մենք ներկայացնում ենք օծանելիքը ոչ թե որպես ապրանք, այլ  որպես արվեստի հատուկ տեսակ: Երաժշտությունը բարեհունչ է ականջներին, գեղարվեստական վերարարտադրությունը` աչքերին, իսկ օծանելիքը դա հմայքի արվեստ է», - նշեց Հարությունյանը:

Բացման արարողությանը, որն ուղեկցվեց հրավառությամբ, մասնակցում էին բազմաթիվ մարդիկ, որոնց թվում` կինոյի ու շոու բիզնեսի աստղեր:

Ֆոտո: Արսեն Սարգսյան NEWS.am STYLE



© NEWS.am STYLE