Դիետա «Նստակյաց կենսակերպ»

19:09   1 օգոստոսի, 2016

Այն մարդիկ, որոնք աշխատասեղանի առջեւ են անցկացնում ժամանակի մեծ մասը, դժվարանում են պահպանել սլացիկ կազմվածքը: Դրա համար նրանք ստիպված են լինում գիտակցված ջանքեր գործադրել` իրենց զրկելով համադամ խորտիկներից, քաղցրեղենից եւ ավելորդ կալորիաներից: Բայց մի հուսահատվեք: Այս սննդակարգը ձեզ թույլ կտա առանց հատուկ ջանքերի եւ քաղցից ուշաթափությունների ազատվել ձեզ ձանձրացրած   «պահուստներից»:

Չնայած սննդակարգի ընդհանուր կալորիականությունն ընդամենը 1100 կիլոկալորիա է կազմում, սննդակարգի ճաշացանկը բավականին բազմազան է, հավասարակշռված եւ գայթակղիչ: Եվ ընդամենը մեկ շաբաթում այս սննդակարգը թույլ կտա 4-6 կգ-ով նիհարել: Ընտրեք նախաճաշի, ճաշի եւ ընթրիքի առաջարկված տարբերակներից մեկը, ինչպես նաեւ օրական սննդի մեկ միջանկյալ ընդունում եւ վայելեք: 

Նախաճաշ (250 կալորիա)

1) 30 գ վարսակի փաթիլներ՝ կաթով,

2) տոստ, խորոված լոլիկ, մեկ ճաշի գդալ տնական պանիր,

3) խոշոր աղացած ալյուրից հացի 2 կտորով, կտրատված բանանով, մի թեյի գդալ մեղրով եւ մեկ ճաշի գդալ բնական յոգուրտով կամ փափուկ պանրով բուտերբրոդ,  

4)  տոստ, որի վրա մարգարին է քսած, թերխաշ ձու եւ մեկ բաժակ նարնջի հյութ:

Ճաշ (250 կալորիա)

1) 1 մեծ բաժին աղցան, խնձոր կամ նարինջ, սենդվիչ՝ հետեւյալ լցոններից մեկով.   50 գ հավի փափկամիս, մի թեյի գդալ մարինացված թթու վարունգ, 25 գ քերած կարագ, մեկ ճաշի գդալ ցածր կալորիական մայոնեզ, 75 գ տնական պանիր, մանր կտրատված կանաչ սոխ եւ վարունգ, 

2) 200 գ կճեպով խաշած կարտոֆիլ, մի մեծ բաժին բանջարեղենի աղցան, մեկ բաժակ դիետիկ յոգուրտ, 125 գ խաշած լոբի կամ 25 գ քերած պանիր:

Ընթրիք (400 կալորիա)

1) ցանկացած ցածր կալորիական ուտեստ, 1 մեծ բաժին աղցան՝ ցանկացած բանջարեղենից,

2) 150 գ հավի կամ հնդկահավի միս, մի քիչ սոուս, 75 գ տապակած կարտոֆիլ կամ 125 գ կճեպով կարտոֆիլ, ցանկացած օսլա չպարունակող բանջարեղեն, 

3) 75 գ սպագետի՝ հետեւյալ սոուսներից մեկով. պահածոյացված լոլիկը եւ  75 գ ծովախեցգետինը կամ 100 գ խաշած հավը խառնել փոքր քանակությամբ հավի արգանակի հետ, կամ 75 գ ոչ ճարպոտ խոզապուխտը կտրատել եւ խառնել մեկ բաժակ յոգուրտի եւ համեմունքների հետ, բանջարեղենով կամ մրգային աղցան:  

Սննդի միջանկյալ ընդունում (200 կալորիա)

1) երկու բաժակ չոր գինի, դեղձ,

2) նեկտարին փափուկ մրգային պանրի հետ, երկու մեծ չոր բիսկվիտ: 

 

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE