Էմմին նոր տեսահոլովակ է նկարահանում՝ «Լոս Անջելեսից Երեւան»

11:24   1 օգոստոսի, 2016

Երգչուհի Էմմին ամառային հանգստի շրջանում վերադարձել է Հայաստան եւ աշխատում է նոր երգի ու տեսահոլովակի վրա։ Այս հարցում նրան օգնում է Նիկ Եգիբյանը, որն արդեն երգ է գրել Էմմիի համար։

Фото опубликовано Nick Egibyan (@nickegibyan)

Ստեղծագործության խոսքեր գրելու հարցում հաջողության չհասնելով՝ հավաքված թիմը նախ օգնություն էր խնդրել սոցցանցերի իրենց էջերին հետեւող օգտատերերին՝ առաջարկելով տարբերակներ գրել մեկնաբանություններում։ Սակայն գործը գլուխ էր բերել մի շարք հիթային երգերի հեղինակ Ավետ Բարսեղյանը։

Видео опубликовано Emmy Bejanyan (@emmybejanyan)

Իսկ երբ արդեն երգը պատրաստ է, երգչուհին սկսել է տեսահոլովակի նկարահանման աշխատանքները։

Նիկի եւ Էմմիի սոցցանցերում հայտնված լուսանկարներից հասկանում ենք, որ ստեղծագործությունը կոչվելու է «Լոս Անջելեսից Երեւան»  եւ մեզ սպասվում է փոքր-ինչ ռիթմիկ երգ եւ պոզիտիվ տեսահոլովակ։ 

Фото опубликовано Emmy Bejanyan (@emmybejanyan)



© NEWS.am STYLE