12:10 1 օգոստոսի, 2016Զինամթերք եւ մերկ աղջիկներ. ահա թե որոնք են ինտերնետային աստղ Դեն Բիլզերյանի հիմնական նախընտրությունները։ Բնականաբար, հանգստի գնալիս ամերիկահայ միլիոնատերն իր հետ տանում է մի քանի գեղեցկուհիների (ինչպես վերջերս տեղի ունեցավ Դենի՝ Եվրոպա կատարած շրջագայության ժամանակ, երբ մոդել Լոուրեն Բլեյկի հետ Իտալիայում, Իսպանիայում, Չեխիայում հիանալի ժամանակ անցկացնելուց հետո, 35-ամյա սրտակերը հասել էր նաեւ Իսլանդիա)։ Իսկ զինամթերքը, նա վերցնում է ընտանեկան հանգստի ընթացքում։
«Ընտանեկան հանգիստ»,- մեկնաբանել է իր նոր լուսանկարը Դենը՝ ավելացնելով «ես հավաքել եմ իմ ճամպրուկը, մայրիկ» հեշթեգը։
Հիշեցնենք, որ պոկերի Aussie Millions 2016 մրցաշարի երրորդ տեղը զբաղեցրած եւ «ամերիկյան պոկերի ծագող աստղ» անունը ստացած Սամանտա Աբերնատին երեկ լուսանկարվել էր Բիլզերյանի նկարով շապիկով։