Քայլի Ջեններն ինքն իրեն նոր Range Rover է նվիրել

15:15   1 օգոստոսի, 2016

Օգոստոսի 10-ին Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քայլի Ջենները, 19 տարեկան է դառնում: Եվ հեռուստաաստղը արդեն իր համար նվեր է ընտրել՝ նոր Range Rover: Քայլի Ջենները նոր մեքենա է ձեռք բերել ու հրապարակել մեքենայի տեսագրությունը իր Snapchat–ում:

«Շնորհավոր իմ ծննդյան օրը»,- ստորագրել է տեսագրությունը Քայլին։

Դեռ հայտնի չէ, թե որքան է մեքենայի համար վճարել Քայլին: Նրա ավտոտնակում արդեն կան Mercedes-Benz Wagon, Rolls-Royce Ghost, Range Rove  եւ  Ferrari, որը նրա 18-ամյակին նվիրել էր նրա բոյֆրենդ ռեփեր Tyga–ն:

Աղբյուր՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE