Թարմացնող դիետա

19:13   13 օգոստոսի, 2016

Սննդակարգը այսպես է կոչվում, քանի որ թարմ բանջարեղենի եւ մրգերի մեծ քանակությամբ: Ամռանը, երբ շոգ կեսօրին բոլորովին չես մտածում հանգեցնող սննդի մասին, թարմացնող սննդակարգը իսկն է: Ներկայացված 1 օրվա սննդակարգը կարելի է օգտագործել շաբաթը  1-2 անգամ որպես բեռնաթափում, կարելի է նաեւ նման սննդակարգի հետեւել մեկ-երկու շաբաթ` ավելի սլացիկ եւ առողջ դառնալու համար: 

Օրինակելի ճաշացանկ

Նախաճաշ

Մի բաժակ կաթ կամ էլ այլ կաթնաթթվային ըմպելիք առանց շաքարի, կամ մեկ բաժակ տաք ջուր, մեկ թեյի գդալ մեղր: 

2-րդ նախաճաշ

Մեկ բաժակ մրգային հյութ կամ էլ մի քիչ թարմ մրգեր կամ բանջարեղեն: 

Ճաշ

Աղցան թարմ բանջարեղենից (վարունգ, կաղամբ, սպանախ, հազար, կանաչ սոխ, սխտոր, բողկ, լոլիկ, կանաչի եւ ցանկացած այլ բանջարեղեն), մեկ բաժակ մրգային հյութ: 

Ընթրիք

Հետեւյալ եղանակով պատրաստված մյուսլի. մեկ ճաշի գդալ վարսակի փաթիլները թրջեք երեք ճաշի գդալ սառը ջրի մեջ   12 ժամով: Հավելեք մեկ ճաշի գդալ մեղր,  200 գ խնձոր (այլ մրգեր), որոնք քերված են կճեպի հետ միասին, եւ կիտրոնի հյութ, խառնեք, վրան մեկ ճաշի գդալ ընկույզ ցանեք   (հունական, գետնանուշ կամ նուշ):

 

 

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE