6 պարզ սովորույթ` որակյալ կյանքի համար

23:01   13 օգոստոսի, 2016

Ահա վեց աներեւակայելիորեն պարզ եւ արդյունավետ կանոն, որոնք արժե հենց այսօր ներառել սեփական կյանքում.

1. Գիշերը քնից առաջ ձեր ուղեղին/ենթագիտակցությանը ասացեք «ինձ արթնացրու առավոտվա  _-ին»: Մեծ հավանականությամբ դուք կսկսեք արթնանալ ավելի շուտ, քան կզնգա նյարդայնացնող զարթուցիչը: 

2. Եթե հրահանգը ենթագիտակցաբար չի աշխատել, ձեր սմարթֆոնի վրա ազդանշան տեղադրեք եւ այն անկողնուց բավականին հեռու դրեք, որպեսզի ստիպված լինեք վեր կենալ եւ անջատել զնգացող զարթուցիչը: Քանի որ անկողնուց վեր եք կացել, ավելի արագ կառույգանաք: 

3. Առավոտյան մեկ լիտր ջուր խմեք արթնանալուց հետո: Մարդկանց մեծամասնությունը լարվածություն է զգում խոնավության պակասի պատճառով:  Ջրով սնուցումը էներգիա է: Երեկոյան մեկ լ ջուր դրեք անկողնու մոտ գտնվող պահարանիկին եւ խմեք արթնանալուց անմիջապես հետո:  

4. Ատամները մաքրելուց հետո մի վայրկյան կանգ առեք եւ ձեզ ժպտացեք հայելում: Ասացեք.   «Ես քեզ սիրում եմ»: Ոչ բոլոր մարդիկ են բավականաչափ սիրում իրենց: Արիստոտելն ասել է. «Մենք այն ենք, ինչ անում ենք: Եվ բացառիկությունը արարք չէ, այլ սովորություն»: Եթե մենք այն ենք, ինչ մշտապես անում ենք, ինչո՞ւ մեր մասին որեւէ դրական պնդում չանենք: 

5. Ոտքով զբոսանքի գնացեք: Հայտնի է, որ դրանք մարդկանց օգնում են խնդիրներ լուծել, գաղափարներ հորինել, պայծառացում ապրել, որն ասես հրաշքով իջնում է նրանց  վրա: Բայց դա ոչնչից չի հայտնվում: Իրականում այն միշտ կա: Ուղղակի զբոսնելով դուք հանգստանում եք աշխատասեղանից եւ մոտենում եք բնությանը: Իսկ նա գրեթե միշտ հաղթ…ում է: 

6. Շնորհակալություն հայտնեք: Եթե տխուր եք, եթե զգում եք, որ ինչ-որ բան պակասում է, կանգ առեք եւ մտածեք երեք բանի մասին, որոնց համար դուք շնորհակալ եք: Անմիջապես ձեզ լավ կզգաք: Երաշխավորված է: 

 

 

Աղբյուրը` Liza.ua

 



© NEWS.am STYLE