10:08 2 օգոստոսի, 2016Մայքլ Դուգլասի որդուն՝ Քեմերոն Դուգլասին, կալանավորել էին 2009-ին հերոին ու մետամֆետամին վաճառելու համար: 2010-ին հանրահայտ դերասանի որդուն հինգ տարվա ազատազրկման էին դատապարտել խիստ ռեժիմի բանտում, բայց երբ հայտնի է դարձել, որ նա նույնիսկ բանտում է հաջողացնում թմրանյութեր վաճառել, նրա պատիժը երկարացրել են եւս երկու տարով: Ի դեպ, Դուգլասի որդին երկու տարի իր պատիժը կրել է մենախցում:

Ամեն դեպքում, տղային ժամկետից շուտ են ազատ արձակել: Նա պետք է բանտից դուրս գար 2018-ին, բայց փաստաբանների ջանքերով հիմա արդեն ազատության մեջ է:

Հիմա Քեմերոն Դուգլասը այսպես կոչված halfway house–ում է՝ հատուկ հաստատություն հանցագործների ռեաբիլիտացիայի ու ադապտացիայի համար: Այս տարի Քեմերոնը 38 տարեկան է դառնում, ու նա ծրագրում է հուշագրություններ գրել այն մասին, թե ինչպես է հոլիվուդյան տոհմի ժառանգորդից բանտարկյալի վերածվել:
Աղբյուր՝ Perezhilton.com