11:03 2 օգոստոսի, 2016Թեյլոր Սվիֆթը նորից հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում, բայց այս անգամ նա դրա համար հատուկ որեւէ բան չի արել: Թեյլորը, հիշեցնենք, որ խորը նոկդաունի է ենթարկվել Քիմ Քարդաշյանի կողմից «պատերազմից», նաեւ այն նորությունից հետո, որ իր անունը նշված չէ MTV VMA–ի որեւէ անվանակարգում (արարողությունը կանցնի Նյու Յորքում օգոստոսի 28-ին):
Մինչ երգչուհուն մխիթարում է նրա սիրեցյալը՝ դերասան Թոմ Հիդլսթոնը, որը Անգլիայից է ժամանել, փոփ երաժշտության մեկ այլ կուռք ՝ Բրիթնի Սփիրսը, Թեյլորի հետ կապված խառնաշփոթ իրավիճակ է ստեղծել՝ ընդ որում ինքն էլ չհասկանալով դա:
Վերջերս ավստրալիական The Kyle & Jackie O Show KIIS 106.5 FM-ի ռադիոհաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ հաղորդավարը 34-ամյա երգչուհուն հարցրել էր, թե նա ում կողքին կնախընտրեր նստել օդանավում՝ Թեյլոր Սվիֆթի, թե՞ Քեթի Փերիի:
«Բարդ է ընտրել։ Քեթիին ես մի անգամ եմ տեսել՝ «Սմուրֆիկների» պրեմիերային: Հավանաբար ես Թեյլոր Սվիֆթին կընտրեմ, քանի որ երբեք չեմ հանդիպել նրան»,- ասել է Բրիթնին ու միանգամից համացանցում բուռն արձագանք առաջացրել, քանի որ ըստ երեւույթին մոռացել էր, որ 2008-ին երկու երգչուհիները ողջունել էին իրար MTV Video Music Awards–ի կուլիսների հետեւում:

Թեյլոր Սվիֆթը ու Բրիթնի Սփիրսը MTV Video Music Awards 2008–ի ժամանակ
Համացանցում հայտնվել է նաեւ 2003-ի լուսանկարը, որն ապացուցում է Բրիթնիի ու Թեյլորի ծանոթությունը:

Աղբյուրը՝ Huffington Post