Քայլի Ջենները՝ նոր ֆոտոշարքի նկարահանումներին

12:37   2 օգոստոսի, 2016

Հանգստյան օրերին թողարկվել է Keeping Up With The Kardashians ռիելիթի շոուի հերթական դրվագը, որը նվիրված էր Քարդաշյանների գերդաստանի Կուբա կատարած ուղեւորությանը:

Սակայն կղզի ուղեւորվել էին միայն Քիմը, Քլոեն, Քորթնին ու Քանյեն, իսկ Քայլին տանն էր մնացել, որտեղ իր սեփական ֆոտոշարքն էր կազմակերպել:

Բայց իհարկե, ֆոտոշարքը անցնում էր նրա մոր՝ Քրիս Ջենների զգոն ուշադրության ներքո:

Դեռ հայտնի չէ, թե որ պարբերականի համար է լուսանկարվել 18-ամյա հեռուստաաստղը:

Մոր հետ Քայլին հետո հայտնվում է խոհանոցում:

Ի դեպ, նշենք, որ օգոստոսի 10-ին աղջիկը 19 տարեկան կդառնա, իսկ ահա այդ կապակցությամբ հավաքույթը Քայլին նախօրոք է կազմակերպել։ Բացի այդ, Քայլին ինքն իրեն նվեր է արդեն արել՝ նոր Range Rover–ը համալրել է աղջկա մեքենաների շարքը՝ Mercedes-Benz Wagon, Rolls-Royce Ghost, Range Rover եւ Ferrari-ի հետ, որը նրա 18-ամյակին նվիրել էր նրա բոյֆրենդ ռեփեր Թայգան:

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE