Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը վայելում են կուբայական սիգարներ

13:33   2 օգոստոսի, 2016

Keeping Up With The Kardashians ռիելիթի շոուի հանգստյան օրերի թողարկումը նվիրված էր մայիսին Քարդաշյան գերդաստանի Կուբա կատարած ուղեւորությանը:

Կղզի էին ուղեւորվել Քիմը, Քանյեն (երեխաների ՝ Նորթի ու Սեյնթի հետ), Քլոեն ու Քորթնին, նաեւ ընտանիքի ընկերները:

Քրիս Ջեններն ու Քայլին տանն էին մնացել, որտեղ 18-ամյա հեռուստաաստղը նկարահանվել էր նոր ֆոտոշարքում, իսկ Քենդալը այդ ընթացքում Եվրոպա էր մեկնել:

Կուբայական ռոմի արտադրամաս կատարած այցելության ժամանակ ամբողջ ընտանիքը կուբայական սիգարներ էր վայելել: Քիմն ու Քանյեն թե ռոմ են համտեսել, թե սիգար ծխել:

Ըստ լուսանկարի՝ Քիմին դուր է եկել սիգար ծխելը:

«Ես այդքանն էլ չեմ սիրում ոգելից խմիչք, բայց այնքան հաճելի է հիշել մեր այցելությունը Կուբա»,- մեկնաբանում է Քիմը։

«Ես հաճույք եմ ստանում ամեն ինչից, ոգելից խմիչքից ու սիգարներից: Մենք ասես հեքիաթում լինենք» - ասում է Քանյեն: Ի դեպ, ռեփերը մտադիր է Կուբա վերադառնալ ու այնտեղ նկարահանել իր երգերից մեկի տեսահոլովակը:

Աղբյուր՝  Daily Mail

 



© NEWS.am STYLE