Մերկ Լեա Միշելի լուսանկարը՝ Women's Health-ի շապիկին

17:27   2 օգոստոսի, 2016

Երեկ մենք տեսանք դերասանուհի ու երգչուհի Լեա Միշելին Teen Choice Awards 2016-ի կարմիր գորգուղու վրա: Հիմա էլ «Երգչախումբ» սերիալի 29-ամյա աստղ Լիա Միշելը մասնակցել է Women's Health–ի համար նկարահանումներին: Հոլիվուդյան դերասանուհին լրիվ մերկ է լուսանկարվել ամսագրի համար:

Լիայի մարմնի վրա դաջվածքներ էին, որոնք աղջիկը արել էր իր հանգուցյալ բոյֆրենդ Քորի Մոնթեյնի հիշատակին (2013-ի հուլիսի 13-ին Մոնթեյնին մահացած են գտել Վանկուվերի Pacific Rim Hotel հյուրանոցում)։

Ինքը՝ Լիան, նշել է, որ հիմա լավագույն ֆիզիկական ու հոգեկան վիճակում է.

«Ես իդեալական չեմ, չեմ փորձում լինել այդպիսին ու չեմ փորձում այդպիսին թվալ, բայց ես սիրում եմ ինքս ինձ՝ իմ բոլոր թերություններով հանդերձ» - վստահեցնում է Միշելը:



© NEWS.am STYLE