Շվեդիայում ABBA խմբի թանգարան է բացվելու

19:44   4 մարտի, 2013

Ստոկհոլմում մայիսի 7-ին բացվելու է ABBA The Museum անվամբ ABBA խմբի ինտերակտիվ թանգարանը:

Թանգարանի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, այցելուներին հնարավորություն կընձեռվի իրենց ABBA խմբի անդամ զգալ. կանգնել բեմում, փորձել խմբի անդամների հագուստները, այցելել ձայնագրման տաղավար: Նրանք նաեւ կտեղափոխվեն Գամլեբի քաղաքի զբոսայգի, անգլիական Բրայթոն քաղաք, որտեղ 1974 թվականին խումբը դարձավ «Եվրատեսիլ»-ի հաղթող, եւ նույնիսկ Վիգշե քաղաքի փոքրիկ տնակ, որտեղ գրվել է խմբի հիթերի մեծ մասը: Եվս մեկ զվարճալիք կդառնա դաշնամուրը, որը համադրված է քվարտետի անդամներից Բեննի Անդերսոնի գործիքի հետ: Երբ երաժիշտն իր ստուդիայում նվագի, թանգարանի այցելուները կկարողանան լսել այն:



© NEWS.am STYLE