Մարիա Սորտեի դիետան

19:16   14 օգոստոսի, 2016

Մեքսիկացի դերասանուհի Մարիա Սորտեն ոչ միայն անվիճելի տաղանդի է տիրապետում, այլեւ հրաշալի կազմվածք ունի: Ամբողջ աշխարհում միլիոնավոր երկրպագուների սիրելին,   «Իմ երկրորդ մայրիկը» բացահայտում է սլացիկության իր գաղտնիքը.

«Կարծում եմ՝ ակտիվ լինելը կազմվածքը պահպանելու լավագույն բաղադրատոմսն է: Ջանում եմ ճիշտ սնվել` հետեւելով հաշվեկշռված սննդակարգի»:

Մարիա Սորտեն սննդի իր համակարգն է առաջարկում, որը նպաստում է ոչ միայն քաշի նվազմանը, այլեւ գոտկատեղի չափի նվազմանը: Սննդակարգից բացի, նա խորհուրդ է տալիս շատ ջուր խմել, խուսափել վնասակար սովորույթներից եւ ավելի հաճախ լինել մաքուր օդում: Մարիան վստահ է, որ ընկույզը պետք է սննդակարգի անբաժանելի մասը լինի, որովհետեւ շատ սննդանյութեր, սպիտակուցներ եւ բուսական ճարպեր է պարունակում, որոնք ավելի օգտակար են համարվում, քան կենդանականները:  

Սննդակարգի օրինակելի ճաշացանկ.             

Նախաճաշ

Կես բաժին վարսակի շիլա, 15 չամիչ եւ 10 նուշ (5 այլ ընկույզ), 30 գ պանիր:

2 նախաճաշ

Վեց նուշ կամ երեք ընկույզ, քիչ քանակությամբ միրգ:

Ճաշ

Բուսակերական ապուր, կես բաժին լոբու ռագու, 90 գ թյունաձուկ կամ հնդկահավ կամ ոչ ճարպոտ պանիր, թարմ բանջարեղենից աղցան, կարելի է` կարտոֆիլ եւ եգիպտացորեն ավելացնելով, երկու կտոր թեփուկներով հաց: 

Հետճաշիկ

Փոքրիկ թխվածք (շոկոլադե բատոն):

Ընթրիք

Չորս ճաշի գդալ ցանկացած թեթեւ սնուցող սնունդ, 3 թեյի գդալ մեղր, 8 նուշ:

Քնից առաջ

Քիչ քանակությամբ թարմ միրգ,  2 նուշ կամ այլ տեսակի 2 ընկույզ:

 

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE