Մեկօրյա մաքրում

19:11   15 օգոստոսի, 2016

Այս մաքրումն առաջարկում է ընդամենը մեկ օրվա ընթացքում սնվել առավելապես հեղուկ մթերքներով՝ չնայած այն վիտամինների, սպիտակուցների եւ ածխաջրերի լիարժեք համադրում է ենթադրում: Խստորեն հետեւելով սննդակարգին` կկարողանաք ընդամենը 1 օրվա ընթացքում մաքրել ձեր աղիները: 

Հացի թեյի պատրաստման բաղադրատոմս. 200 գ մանր կտրատած սեւ հացի վրա  1 լ եռացրած ջուր լցրեք, թողեք, որ մնա 8–10 ժամ, հետո հովացրեք:

1 օրվա սննդակարգ

Արթնանալուց հետո, 1 բաժակ կանաչ թեյ:

8.00. Մեկ բաժակ հացի թեյ (200գր սեւ հացը պետք է կտրատել եւ եռացրած ջուր լցնել), 1 խնձոր:

9.00. Կես բաժակ թեյ, որին կես բաժակ խաղողի հյութ է խառնած,  100 գ խաղող:

10.00. 2 բաժակ կանաչ թեյ:

11.00. Կես բաժակ հացի թեյ կես բաժակ գազարի հյութի հետ, խնձոր: 

12.00. Մեկ բաժակ խաղողի հյութ, 100 գ խաղող:

15.00. 2 բաժակ կանաչ թեյ:

16.00. Կես բաժակ հացի թեյ, որին նույն քանակությամբ գազարի հյութ է խառնած:

17.00. Մեկ բաժակ հանքային ջուր:

18.00. 2-3 բուլղարական պղպեղ:

19.00. Կես բաժակ հացի թեյ կես բաժակ խնձորի կամ տանձի հյութի հետ:

Գիշերը. Մեկ բաժակ կանաչ թեյ:

 

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE