Ջիմի ֆելոնը կդառնա «Ոսկե գլոբուս 2017» կինոմրցանակաբախշության հաղորդավարը

12:41   3 օգոստոսի, 2016

Հանրահայտ շոումեն, հաղորդավար Ջիմի Ֆելոնը կդառնա «Ոսկե Գլոբուս 2017» 74-րդ կինոմրցանակաբախշության հաղորդավարը, հայտնում է Just Jared–ը: Մրցանակաբախշության արարողությունը կանցնի 2017-ի հունվարի 8-ին Լոս Անջելեսում: Այնտեղ Օտարերկրյա լրագրողների ասոցիացիան կընտրի 2016 թվականի լավագույն հեռուստատեսային ու կինեմատոգրաֆիական աշխատանքները։

«Շատ հուզված եմ, որ հունվարին «Ոսկե գլոբուսի» հաղորդավարի դերն եմ կատարելու»,- նշել է հաղորդավարը իր Twitter-ում:

Ֆելոնը նաեւ կատակել է, որ հույս ունի հանդիպել օտարերկրյա լրագրողներին քանի դեռ նրանց երկրից չի արտաքսել Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը:

 



© NEWS.am STYLE